Ադամ Շիֆը Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով
26/04/2021
Հայկ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրոմ է.
Լոս Անջելեսում տեղի ունեցած ապրիլքսանչորսյան հավաքին կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով:
Շիֆը հայտնեց նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է բիպարտիզան` երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) [նախնական] աջակցություն: