«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԶԼՄ. Լեհաստանը հետ է կանչում Պրահայում դեսպանին չեխական ածխահանքի պատճառով կառավարությանը քննադատելու համար

07/01/2022

Լեհաստանը հետ է կանչում Պրահայում իր դեսպանին այն բանից հետո, երբ նա քննադատել էր երկրի մոտեցումը Չեխիայի հետ վեճին պետական ածխահանքի առիթով, տեղեկացնում է Associated Press-ը։

Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պետր Մյուլլերը հինգշաբթի Թվիթերում գրել էր, որ դեսպանի արտահայտությունները «չափազանց անպատասխանատու» են, եւ որ դիվանագետին հետ կանչելու գործընթաց է սկսվել։ Նա ասել է, որ յուրաքանչյուր դիվանագետ պետք է պաշտպանի Լեհաստանի շահերը։

Հինգշաբթի գերմանական Deutsche Welle հեռարձակող ընկերության հրապարակման մեջ դեսպան Միրոսլավ Յասինսկին հայտարարել էր, որ Լեհաստանըցուցադրել է «կարեկցանքի բացակայություն, անըմբռնողություն եւ Չեխիայի Հանրապետության հետ երկխոսություն սկսելու ցանկության բացակայություն»։

Լեհական ածխահանքը գտնվում է Չեխիայի հետ սահմանին, եւ չեխական իշխանությունները հայտարարել էին, որ այն բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա։

Չեխիայի եւ Լեհաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարների միջեւ ամիսներ տեւած բանակցությունները վեճի լուծման չհանգեցրին՝ չնայած Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկու բազմակի հայտարարություններին, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն։

Յասինսկին, որը վերջերս է դարձել Լեհաստանի դեսպանը Չեխիայի Հանրապետությունում, առաջին հերթին մեղադրել է հանքի ղեկավարությանը, որ այն չի կարողացել լուծել կոնֆլիկտը եւ թույլ է տվել, որպեսզի այն վերածվի վեճի կառավարական մակարդակով։

«Եկեք խոսենք անկեղծորեն եւ խոստովանենք, որ, այնուամենայնիվ, վեճի պատճառը ոմանց մեծամտությունն է»,- ասել է Յասինսկին Deutsche Welle-ի հարցազրույցում։

«Նախեւառաջ՝ հանքի ղեկավարության։ Հետո՝ PGE-ի (պետական էներգետիկ հսկա), իսկ դրանից մի քանի տարի առաջ՝ նախարարության եւ վարչապետի»,- ասել է Յասինսկին։

Հանքը նաեւ դարձել է լարվածության աղբյուր Լեհաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում։ Հոկտեմբերին Եվրոպական դատարանը տուգանել էր Լեհաստանին մեկ օրը՝ 500 000 եվրոյով (600 000 դոլար) Տուրով հանքը փակելու մասին մայիսի կարգադրությունը չկատարելու համար։

Հրաժարվելով փակել հսկա բաց հանքը՝ Լեհաստանի կառավարությունը հավաստիացնում է, որ այն վառելիքի աղբյուր է էլեկտրակայանի համար, որն արտադրում է երկրի էներգիայի մոտ 7 տոկոսը։