«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պայթյուն՝ Արագածոտնի մարզում. 86-ամյա Չապաևն ու նրա 55-ամյա որդին հոսպիտալացվել են

28/12/2021

Արագածոտնի մարզում պայթյուն է որոտացել։ Ժամը 11։20-ի սահմանում «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասբածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքնային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչները՝ 86-ամյա Չապաև Վ․-ն և 55-ամյա Ստեփան Վ․-ն։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են իրենց գյուղի տան նկուղային հարկում գտնվող գազաբալոնի գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից։ 

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։