«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանի նախագահը փետրվարի 10-11-ը կայցելի Ռուսաստան

08/02/2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը փետրվարի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Փետրվարի 10-11-ը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Վլադիմիր Պուտինի հրավերով, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Փետրվարի 10-ին Մոսկվայում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում կքննարկվեն ղազախա-ռուսական բազմաբնույթ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները»,- գրել է Ուալին ֆեյսբուքյան իր էջում։