
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նենսի Փելոսիի Հայաստան այցին, նշել է.
19/09/2022
Վստահ ենք՝ լարվածության սրումն ու Հարավային Կովկասում անկայունությունը տարածաշրջանային որևէ երկրի, այդ թվում՝ հակամարտող երկրների և հարևանների շահերը չեն ապահովում:
Մեր մոտեցումն այն է, որ ճգնաժամի լուծմանը կարող են նպաստել երկու երկրների բանակցություններն ու տարածաշրջանային հնարավորություններից օգտվելը: Մենք համոզված ենք՝ աշխարհաքաղաքական փոփոխությունը տարածաշրջանում անկայունություն կստեղծի:
Լարվածության հրահրումը Ադրբեջանի և տարածաշրջանի երկրների շահերի շրջանակում չենք դիտարկում, քանի որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար խաղաղությունն ու կայունությունն անհրաժեշտություն են: Իրանը սրանից դուրս ցանկացած մոտեցում սադրող է համարում և չի ընդունում տարածաշրջանում անկայնության հրահրումը: