«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միջուկային սպառնալիքը հասել է վերջին 40 տարվա առավելագույն ցուցանիշին. ՄԱԿ

28/09/2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մակարդակը հասել է վերջին 40 տարվա առավելագույն ցուցանիշին: Այս մասին նա ասել է սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՝ նվիրված ապամիջուկայնացման համար պայքարի միջազգային օրվան։

«Միջուկային սպառնալիքը հասել է այն մակարդակին, որը գրեթե չորս տասնամյակ չի նկատվել», – ասել է նա:

Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ աշխարհում միջուկային զենքի քանակն ընդհանուր առմամբ նվազում է, սպառազինությունների նոր մրցավազքի տագնապալի նշաններ են տեսնում:

«Հույսի նշաններ կան։ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների որոշումը՝ երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը և ռազմավարական երկխոսություն սկսել, դրական քայլ է։ Այդպիսին է նաև հունվարին միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը”, – հայտարարել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրաժարվել անվերջ միջուկային մրցումներից:

«Վռնդենք այս ամպը հավերժ և ազդարարենք երկխոսության, վստահության և խաղաղության նոր դարաշրջանի մասին բոլորի համար», – ամփոփել է նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Չինաստանի նախկին դեսպան Շա Ցզուկանը հայտարարել էր, որ Պեկինը պետք է պատրաստ լինի առաջինը միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նոր ռազմական բլոկի ձևավորման ֆոնին: