«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի Մեջլիսը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը

19/09/2022

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածությունը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում։  Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն։

Նա ասել է, որ չորեքշաբթի կկայանա Հայաստանի և Ադրբեջանի հիմնախնդիրների վերաբերյալ կարևոր և արտահերթ հանդիպում։

Վահիդ Ջալալզադեի խոսքով՝ իրենք լրջորեն մտահոգված են ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով։

«Մենք այդ հարցը քննարկել ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Խնդրում ենք երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությանը լուրջ վերաբերվել այս հարցերին»,- ասել է իրանցի քաղաքական գործիչը։