Զելենսկին Վրաստանից և Ղրղզստանից հետ է կանչել իր դեսպաններին
01/03/2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանից և Ղրղզստանից կանչել է դեսպաններին՝ խորհրդակցությունների համար։
Պատճառը՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ այդ երկրների որդեգրած դիրքորոշումն է։ Հիշեցնենք, որ Վրաստանը եւս հայտարարել էր, որ չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ տնտեսական սանկցիաներին։