«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի նախագահը մարտի 9-10-ը այց է կատարելու Թուրքիա

15/02/2022

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն Անկարա է այցելելու մարտի 9-10-ը։ Նա հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ Էրդողանը, խոսելով այդ մասին, շեշտել էր, որ Հերցոգի այցով կարող է նոր ժամանակաշրջան սկսվել Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում։

Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, իրենց հերթին, փետրվարի 16-17-ը լինելու են Իսրայելում և Պաղեստինում: Նրանք հանդիպելու են նաև Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին։