«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ելիսեյան պալատը հայտնում է Մակրոնի եւ Ալիևի բանակցությունների մասին

06/08/2021

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել տարածաշրջանային կայունության շահերից բխող համագործակցության վերաբերյալ:
Մասնավորապես, երկու երկրների ղեկավարները նշել են տարածաշրջանային կայունության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի կարեւորությունը:
Բաքուն հաստատել է Մակրոնի և Ալիևի միջև հեռախոսազրույցի լուրերը:
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման վերաբերյալ:
@AzeSputnik
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան