«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կիևին լայնածավալ ավիահարված է հասցվել, կան զոհեր

09/03/2023

Կիևում լայնածավալ ավիահարվածի ժամանակ մի քանի շրջաններում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել, կան զոհեր:

Ականատեսների հաղորդումներից հետո, քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է նոր պայթյունի մասին Ուկրաինայի մայրաքաղաքի Սվյատոշինսկի թաղամասում։ Նա նաև ասել է, որ «մեքենաներ են այրվում բնակելի շենքերից մեկի բակում», և հիշեցրել, որ Կիևում օդային տագնապը շարունակվում է։ Հաջորդ գրառման մեջ Կլիչկոն հայտնել է երկու զոհի մասին:

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ նախնական տեղեկություններով՝ օգտագործվել են նաև բալիստիկ հրթիռներ։

Միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են նաև Խարկովին, Օդեսային և Ուկրաինայի այլ քաղաքներին հասցված զանգվածային ավիահարվածների մասին, որոնց թիրախում հիմնականում էներգետիկ և կենսապահովման մյուս կարևորագույն ենթակառուցվածքներն էին: