«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ասկերանի Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհ է կառուցվում

11/12/2021

Արցախի Ասկերանի շրջանում մեկնարկել են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ֆեյսբուքյան էջը:

Ճանապարհի շինարարությունն իրականցվում է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ իրականացումը։

Ավտոճանապարհի երկարությունը կազմելու է ավելի քան 3.5 կմ։ Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն հողային աշխատանքների փուլը։

«Հետպատերազմյան շրջանում՝ ելնելով առկա իրողություններից, նոր ճանապարհի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ոչ միայն կիրառվելու է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից որպես երթուղի, այլև Խրամորթ համայնքի բնակիչների համար հանդիսանալու է համայնքի և Ասկերան քաղաքի միջև հաղորդակցության ավելի անվտանգ ճանապարհ»,- ասված է նախարարության գրառման մեջ։