«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակարգ դեպք Երևանում. գովազդային վահանակում հրդեհ է բռնկվել

22/04/2022

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի  հարևանությամբ գտնվող  վերգետնյա անցման վրա տեղադրված գովազդային վահանակում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 32  հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները:

Պարզվել է, որ վերգետնյա անցման վրա տեղադրված գովազդային վահանակի վրա այրվել են էլեկտրական մալուխները և ջերմահարվել է գովազդային վահանակը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ոնց որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր դրանով խոսում, եսիմ ինչ ասեց, վահանակը կպավ: էդ ի՞չ խոսաց, երևի տնտեսական աճից էր խոսում, տուրիզմի զարգացումից, էն տեսակ բաներ ասեց, որ էլեկտրամալուխները չդիմացան: