Արտակարգ դեպք Երևանում. գովազդային վահանակում հրդեհ է բռնկվել
Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի հարևանությամբ գտնվող վերգետնյա անցման վրա տեղադրված գովազդային վահանակում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները:
Պարզվել է, որ վերգետնյա անցման վրա տեղադրված գովազդային վահանակի վրա այրվել են էլեկտրական մալուխները և ջերմահարվել է գովազդային վահանակը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ոնց որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր դրանով խոսում, եսիմ ինչ ասեց, վահանակը կպավ: էդ ի՞չ խոսաց, երևի տնտեսական աճից էր խոսում, տուրիզմի զարգացումից, էն տեսակ բաներ ասեց, որ էլեկտրամալուխները չդիմացան: