«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

76 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, գիշատիչների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը

04/05/2021

76 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գիշատիչների հայտնի վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պետական կրկեսի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բաղդասարովը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած բարդություններից:

Միխայիլ Աշոտովիչ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականի մայիսի 23-ին Բաքվում: Մանկուց նա երազում էր վարժեցնող դառնալ: Նա առաջին անգամ ինքնուրույն ծրագրով ելույթ ունեցավ 1973 թվականին: Իր առաջին մեծ հաջողությանը նա հասավ 1979 թվականին՝ ներկայացնելով իր «Սասունցի Դավիթ» ատրակցիոնը, որում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտության ներքո առյուծների, վագրերի, պանտերաների, յագուարների, ընձառյուծների եւ պումաների դուրս բերեց:

Բաղդասարովը կրկեսային բազմաթիվ ծրագրերի հեղինակ է, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1980), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1997), Նիժնի Նովգորոդի կրկեսի գեղարվեստական ղեկավար: