«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի արդարադատության նախարարի հրաժարականից հետո կրկին խոսվում է Չավուշօղլուին փոխարինելու մասին

31/01/2022

Թուրքիայի Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հրաժարական է տվել: Նրան փոխարինել է նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Բեքիր Բոզդաղը:
Այս փոփոխությունից հետո ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է լրագրող Ֆեհմի Քորուի hոդվածը, որտեղ պնդում է արվում, թե սպասվում է ևս 4 նախարարի, այդ թվում նաև արտգործնախարարի փոփոխություն:
Ավելի վաղ ընդդիմադիր «Birgün» կայքի սյունակագիր Իբրահիմ Վալին «Չավուշօղլուի վրա խա՞չ է քաշվել» հոդվածում պնդում էր, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը ցանկանում է փոխել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:
Նույն հոդվածում նշվել էր նաև, որ արտգործնախարար դառնալու հավակնություններ ունի Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը:
Հոդվածի հեղինակը, որպես վերոհիշյալ պնդման հիմնավորում, նշել էր, որ Չավուշօղլուի փոխարեն Քալընին նշանակելով՝ Անկարան Վաշինգտոնին և Բայդենին «նոր շրջան» սկսելու մասին ուղերձ է հղում: Քալընը համարվում է Թուրքիայի իշխանություն արևմտամետ թևի առանցքային ներկայացուցիչներից մեկը:
Աղբյուր`    Ermenihaber.am