«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը հոխորտացել է Հայաստանի հասցեին

06/08/2021

Անկարան կոչ է անում Հայաստանին «զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»: Այս մասին գրված է Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ։

«Հայաստանը պետք է օգտագործի  ընձեռված հնարավորությունը ՝ խաղաղություն և կայունություն հաստատելու համար», – ասել է Էրդողանը նիստի ժամանակ։