«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ Բրիտանիան կվտարի ռուս ռազմական կցորդին

08/05/2024

Պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է արտաքսել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդին: Այդ մասին, վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին, հայտնում է Интерфакс-ը:

Բրիտանական իշխանությունների նման մտադրության մասին նախարարը հայտարարել է երկրի խորհրդարանում: Նա նշել է նաև, որ Ռուսաստանին պատկանող որոշ օբյեկտներից կհանվի դիվանագիտական ​​սեփականության կարգավիճակը։ Միաժամանակ, Լոնդոնը վիզային սահմանափակումներ կկիրառի ռուս դիվանագետների նկատմամբ: Դա, մասնավորապես, կառնչվի վիզաների վավերականության ժամկետին:

Նման քայլերը Քլևերլին հիմնավորել է Մեծ Բրիտանիայի տարածքում ռուսական հետախուզության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ թվարկած միջոցները լինելու են «Եվրոպայում, այժմ՝ նաև Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանի վտանգավոր գործողությունների» պատասխանը։ Նման գործողությունների թվում նա առանձնացրել է լրտեսության և կիբերհարձակումների ենթադրյալ դեպքերը։