«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի մարմարե «Ցլի գլուխը»

12/03/2021

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից   է  տարիներ  առաջ  Գառնու  դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված  Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող  «Ցլի  գլուխը»,  որը  տեսնելու  բացառիկ  հնարավորություն  ունեն  մեր այցելուները։  
Մարտի 21-ին, ժամը 13։00-ին  ՊՈԱԿ-ը հրավիրում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ մասնակցելու  «Արորդիների Ուխտ» կազմակերպության  նախաձեռնած  միջոցառմանը։  Կնշվի՝  Ամանորը  և Վահագնի  ծնունդը, ապա  ցուցադրության  բացմամբ  «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը կներկայացնի  տաճարը երբեմնի  զարդարած «Ցլի  գլուխ»-ը։