
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաշգառնեցի Ղազարի կյանքի ու գործի պատմությունը
««Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել 20 -րդ դարասկզբի հայ ազգային -ազատագրական պայքարի նշանավոր գործիչներից մեկի`Բաշգառնեցի Ղազարի(Ղազար Քոչարյանի) կյանքն ու գործունեությունը ներկայացնող հատորը: Այն կազմել,առաջաբանը գրել և խմբագրել է կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը, մեծ զորապետի թոռնուհի Նորա Խերոյանի հետ համախորհուրդ: Հատկապես արժեքավոր են և ունեն կարևոր սկզբնաղբյուրային նշանակություն հատորում ներառված խմբապետի հուշերը: Դիմանկարի ամբողջականացման համար հարմար ենք գտել մատուցել նրա մասին հուշեր,վկայություններ,կենսագրական տեղեկություններ: Հատորը նախատեսված է պատմաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների և առհասարակ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են 20-րդ դարասկբի հայոց փոթորկալի և խռովահույզ պատմության խորքային ընթացքով: Հատորը Խմբապետի թոռների հովանավորությամբ շքեղորեն հրատարակել է մեր բազմամյա գործընկեր «Տիր» հրատարակչությունը:
Հուսանք, որ սույն հատորը նոր դրական լիցքեր կհաղորդի հայ քաղաքական մտքին:
«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոն