«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վազգեն Սարգսյանի` Շուշիի քանդակի կրկնօրինակը կտեղադրվի Ջերմուկում

25/11/2021

Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից:

Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։