«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վայր ընկած քաղաքացին այդ զիպլայնի տնօրենն էր. մանրամասներ «Երազ» մանկական այգում տեղի ունեցած ողբերգական պատահարից

11/04/2022

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից քաղաքացի է վայր ընկել:

Դժբախտ պատահարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. պատահարի զոհ դարձած երիտասարդը այգու այցելու չէր, այլ այգու տնօրենն էր: Այդ մասին պատմել է զոհվածի քույրը` Տաթևիկ Աբրահամյանը:

«Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին Երազի այգու զիպլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»: