«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ-ի առաքելությունից․ Միրզոյան

20/03/2023

ԵՄ-ի առաքելությունը կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների կառուցողական զարգացումը եւ Երեւանի առաջնահերթությունները օրենքի գերակայության եւ ժողովրդավարության հարցերում։ Նախարարն ընդգծել է նաեւ ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը։ Նախարարը ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձեւակերպումը ոչ կոռեկտ է անվանել՝ պարզաբանելով, որ Հայաստանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Բացատրելով, թե ինչու դա տեղի չի ունեցել մինչ օրս, Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանի համար առանցքայինն այն էր, որ «մեր պատկերացմամբ՝ ՀԱՊԿ գործընկերներն անուղղակիորեն, բայց չէին ճանաչում պատասխանատվության հստակ գոտին։ Դա ինչ-որ չափով խնդրահարույց էր»:

Սերգեյ Լավրովն անմիջապես գոհունակություն է հայտնել պատասխանից։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները նախագծի ստեղծմանը շատ ժամեր են հատկացրել։ «Խնդիրն այն է, որ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները ստորագրեն։ ՀԱՊԿ-ն պատրաստ է դրան։ Ուրախ եմ, որ Հայաստանը չէր հրաժարվում հնարավորությունից, որը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից»,- ասել է Լավրովը։