«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փոխվարչապետը վստահեցրեց՝ կապահովվի անհրաժեշտ կայունություն, և կունենանք ֆինանսական բալանս

02/11/2020

Կառավարության ծրագրի կենսագործման հիմնական ճանապարհը ռազմավարական փաստաթղթերի ձևավորումն է, դրանից բխող միջոցառումների մշակումն ու իրականացումը, երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները՝ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

Փոխվարչապետը շեշտեց՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդորումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի ձևավորման համար։

«Թիվ մեկ խնդիրը, որ պետք է լուծենք, արդյունավետությունն է, որովհետև, ըստ էության, մեր բոլոր ռազմավարություններին և քաղաքականությանը համահունչ ծախսերի տրամաբանությունը, որոշակի իմաստով մեր համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ապահովել: Բայց այսօր մենք ունենք COVID-19-i հետևանք, որին գումարվել է այսօրվա իրավիճակը։ Բնականաբար, վստահ եմ, որ կապահովենք  անհրաժեշտ կայունություն և կունենանք մի  ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա շարունակել կայունությունը, ներդրումների հոսք ապահովել անհրաժեշտ, իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետությամբ, որ  հնարավորություն կտա հասնել մեր նպատակներին  և հաղթահարել ընթացիկ մարտահրավերները»,-ասաց Գրիգորյանը։

Փոխանցում է 1Lurer.am-ը: