«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատև է լինելու, ապա տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի. պատգամավոր

02/11/2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է.

Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատև է լինելու, ապա տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի: Օրինակ տուրիստական ճյուղը, որը էականորեն տուժել էր արդեն կովիդի պատճառով, երկարատև պատերազմի պարագայում ինքնին անարդյունավետ է լինելու:

Սովորական միջին վիճակագրական օտարազգի տուրիստին անհնար է լինելու բացատրել, որ պատերազմը Գառնի-Գեղարդից հարյուր կիլոմետր հեռու է ընթանում, իր համար դա միևնույն տարածաշրջանն է:

Փոխարենը անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը: Քննարկման այլ կոնտեքստ պետք է ստանա, կարծում եմ, նաև հանքարդյունաբերությունը: