Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա այսօր աշխարհում ընդհանրապես ոչ մի պետություն ազդեցություն չունի․ Քոչարյան
28/09/2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա այսօր աշխարհում ընդհանրապես ոչ մի պետություն ազդեցություն չունի: Նման կարծիք այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա` Էրդողանը մասթեր-կլասս է ցուցադրում Թուրքիայի ազգային շահերը պաշտպանելու և առաջ մղելու հարցում: «Անտեսելով ամեն ինչ, ամեն ճնշում, նա անում է այն, ինչ համարում է ճիշտ Թուրքիայի ազգային շահերը պաշտպանելու և առաջ մղելու համար»,- ընդգծեց Քոչարյանը: