Պետք է թույլ չտալ ահաբեկչական բազաների ստեղծումը ԼՂ հակամարտության գոտում. Դենիս Դվորնիկով
Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովի կարծիքով` չպետք է թույլ տալ ահաբեկչական բազաների ստեղծումը ԼՂ հակամարտության գոտում:
«Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ հստակ քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը, հաշվի առնելով այն, որ ՌԴ իշխանությունները բազմիցս նշել են, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվել և վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար, Դվորնիկովը պատասխանեց. «Ակնհայտ է , որ պետք է թույլ չտալ այդպիսի բազաների ստեղծումը, որովհետև եթե նրանք ամրապնդվեն այդ տարածքներում, դա որևէ լավ բանի չի հանգեցնի: Կարծում եմ` երկու անգամ երկուսի պես պարզ է»,- ասաց Դվորնիկովը:
Հարցին, թե ինչպե՞ս թույլ չտալ ստեղծումը. արդեն իսկ տեղեկություններ կան, որ ահաբեկիչները ներթափանցել են Դաղստան և Ինգուշեթիա, որոնց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը չեզոքացրել է:
«Եթե հիմա նրանք քիչ են, հետագայում կշատանան և, իրոք, դա մեծ խնդիր է: Եվ այդ խնդրին պետք է համալիր լուծում տալ և լիարժեք սկսել շահերը առաջ տանել այս իրավիճակում: Այստեղ արդեն հնարավորություն չկա պահպանել խորամանկ չեզոքությունը: Սա վերաբերվում է ոչ միայն կոնկրետ բազաներին, այլ ընդհանուր hստակեցման խնդիր է: Պետք է կողմնորոշվել»,- եզրափակեց Դվորնիկովը: