Այլ գործերով կզբաղվեմ. Դոնալդ Թրամփը խոսել է առաջիկա նախագահական ընտրություններում պարտվելու դեպքում իր քայլերի մասին

Я буду иметь дело с другими вещами. Дональд Трамп рассказал о своих действиях в случае проигрыша предстоящих президентских выборов.

I will do other things. Donald Trump spoke about his steps in the upcoming presidential elections.

Je traiterai d'autres choses. Donald Trump a parlé de ses actions en cas de perte de la prochaine élection présidentielle.

Այս մասին հայտնում է Tert.am-ի փոխանցմամբ՝ մեկնաբանելով իր մրցակցի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, թե ընտրությունների ժամանակ պարտության դեպքում ինքը ստիպված կլինի Սպիտակ տանից զինվորականների օգնությամբ դուրս բերվել, Թրամփը պատասխանել է, թե «երկրի համար շատ տխուր կլիներ», եթե ինքը հաղթանակը զիջեր Բայդենին, սակայն ինքը կընդունի իր պարտությունը: «Անխոս, եթե ես չեմ հաղթում, ուրեմն չեմ հաղթում: Առաջ կշարժվեմ և այլ գործերով կզբաղվեմ»,- ասել է Թրամփը: Ավելի վաղ Բայդենը վստահություն էր հայտնել, որ ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հաղթանակի դեպքում զինվորականները ստիպված են լինելու Թրամփին դուրս բերել Սպիտակ տանից: Բացի դա, նա հայտնել էր, թե Թրամփը փորձ կանի «գողանալ» նոյեմբերյան ընտրությունների հաղթանակը:

Նյութը` Artsakhpress

Թարգմանությունը` Generalnews