ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչեւ օգոստոսի 29-ը
22/08/2022
«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը. այս անգամ մինչեւ օգոստոսի 29-ը:
Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները:
Դրանց աշխատանքի սահմանափակումները մտցվել են փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելու օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: