«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս խաղաղապահներն Արցախի 172 բնակչի ուղեկցել են Գանձասար և Ամարաս

28/06/2021

Լեռնային Ղարաբաղի ուխտավորները և տեղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի վանքեր: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր մենք ուխտավորներին ուղեկցել ենք Գանձասարի վանք, ապահովել ենք նրանց անվտանգությունը և պատարագից հետո ուղեկցել նրանց Ստեփանակերտ», – ասել է խաղաղապահ զորակազմի սպա Սերգեյ Վիտկոն:
Գերատեսչությունը նշում է, որ ուխտավորները հավաքվել են Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց մեկ շարասյուն ուղևորվել է Ամարասի վանք, իսկ 98 հոգանոց երկրորդ շարասյունը՝ Գանձասար՝ հավելելով, որ պատարագից հետո հավատացյալներին հետ են ուղեկցել: