«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան այսօր մեծագույն սպառնալիք է Եվրոպայի համար, հույները մեր օգնության կարիքն ունեն. Independent

24/09/2020

Բրիտանական Independent պարբերականը հրապարակել է հոդվածագիր Դենիս Մաքշեյնի հոդվածը` որում քննարկվում է Թուրքիայից դեպի Եվրոպա գնացող սպառնալիքը։

Հոդվածագիրը գրում է, որ այսօր Եվրոպայի գլխին կախված ամենամեծ սպառնալիքը գալիս է Թուրքիայից:

Հոդվածում նշվում է, որ նախորդ շաբաթ Աթենքում Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը անհանգստություն է հայտնել Թուրքիայի պահվածքի վերաբերյալ: Օլանդի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես «սուլթան», սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար: Նա Թուրքիան հասցրել է տնտեսական ճգնաժամի, և հիմա ազգայնական թմբուկ է խփում`կոչ անելով վերականգնել Օսմանյան կայսրության փառքը, որպեսզի շեղի մարդկանց ուշադրությունը աճող տնտեսական խնդիրներից:

Հունաստանն ու Կիպրոսը, ըստ հոդվածագրի, փորձում էին ավելի շատ աջակցություն ստանալ ԵՄ-ից, իսկ Գերմանիան, որը հրաժարվում է հստակ դիրքորոշում ձևակերպել այս հարցի շուրջ, հանդիսանում է Հունաստանի հիմնական խնդիրը:

Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով: