«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում հաշվառվածների՝ հոկտեմբերի կենսաթոշակները և նպաստները կվճարվեն Հայաստանում

08/10/2020

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից։ 

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 (թեժ գիծ):