«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փրկարարները մարել են Գյումրիում տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

07/12/2020

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 7-ին, ժամը 02:20-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցի 4-րդ շարքում այրվում է տան տանիք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 02:58-ին, մարել՝ 03:44-ին:

Այրվել են մեկ հարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ):