Դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կփոխի միջազգային սահմանները տարածաշրջանում. Քանանի
04/03/2024
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկին անդրադարձել է «միջանցքի» ու տարածաշրջանում սահմանների փոփոխության հարցին։
«Դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կփոխի միջազգային սահմանները տարածաշրջանում և այս կապակցությամբ բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը», - նշել է Քանանին։ Իրանի դիրքորոշումն այս կապակցությամբ բազմիցս հնչել է. «Այդ հարցում փոփոխություն չի եղել և չի լինելու»։
«Ինչպես գիտեք, Իրանի և Հայաստանի հարաբերությունները կառուցողական են և հիմնված են ընդհանուր շահերի վրա տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման համար», - հավելել է Քանանին։