«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԿԳՄՍ նախարարը անդրադարձել է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի շուրջ դիտարկումներին

27/12/2023

Էմոցիաները էստեղ երբեմն խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային պրոցեսը, իսկ աշխատանքային պրոցեսը մեկն է, կա նոր դասագրքեր, նոր դասագրքերը, ըստ էության անցնում են փորձարկում, որի ընթացքում ի հայտ են գալիս փոփոխությունների կարիք, որը նորմալ աշխատանքային պրոցես է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

««Հայոց պատմություն» դասագրքի մասով նախարարությունը զբաղվել է հենց սկզբից և զբաղվել է դեռևս մինչ այն պահը, երբ հարցերը սկսեցին հնչել հանրային տիրույթում:

Մենք հենց սկզբից, հասկանալով, որ բոլոր դասագրքերը առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ, հեղինակների հետ աշխատանքի պայմանավորվածություն ունեցել ենք, որ պետք է անընդհատ կապ մեջ լինեն, և հավաքագրեն բոլոր այն խնդիրները, որ բարձրանում են և մեզ ներկայացնեն և անհրաժեշտ լրամշակումների ծավալը, որ կա, որոնք պետք է 2-րդ կիսամյակին արված լինեն: Բոլոր նոր 30 դասագրքերի մասով այդ աշխատանքը արվել է:

Ինչ վերաբերվում է «Հայոց պատմություն» 7-րդ  դասարանի դասագրքին, քանի որ հանրային որոշակի հնչեղություն ստացավ և կային նաև մասնագետներ, որոնք՝ ոչ հանրային դիմել են հենց սկզբից նախարարություն և եկել են և ներկայացրել են իրենց մասնագիտական դիտարկումները:

Հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձի, այսինքն լինելու է մի աղյուսակ, որտեղ լինելու է դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրան՝ ընդունել է, թե չի ընդունել, և հիմնավորումը, ինչու է ընդունել և ինչու չի ընդունել: Հիմնավորումները պետք է լինել փաստարկված և մասնագիտական դաշտում:

Այնուհետեւ պայմանավորվել ենք, որ այդ ամփոփաթերթը հասանելի կլինի բոլորին, որոնք դիտարկումներ են ներկայացել, որպեսզի իրենք տեսնենք, թե հեղինակն ինչպես է արձագանքել և նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ անկախ կարծիքի, որպեսզի որպես նախարարություն ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։