Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
Այսօր՝ ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ատվոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով, վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն 12–ին ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել է Երևա, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, ով ապրիլի ն՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո: