«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղարաբաղի հարցով երեք ղեկավարների իրական հայտարարությունը դեռ չի տարածվել. Հայտնում է Մարիա Զախարովան

10/11/2020

Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը մոտ ժամանակում կհրապարակվի ու կտարածվի միջազգային հարթակներում: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ես տեսել եմ, որ համացանցում իբր հայտարարության տեքստը տարածվել է: Այն մոտ է իրականությանը, սակայն ես չեմ կարող ամբողջությամբ հաստատել դրա իսկությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ շուտով կլինի իսկական հայտարարությունը, որը կտարածվի նաև միջազգային հարթակներում:

Թուրքիան իր հերթին աջակցում է նշյալ հայտարարությունը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղի իրավիճակը:

Փոխանցում է Analitik.am-ը: