«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը մեկնաբանել է ԴԺՀ եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին Պետդումայի որոշման նախագիծը

15/02/2022

Ինքնահռչակ ԼԺՀ-ն-ն եւ ԴԺՀ-ն ճանաչելու Պետդումայի կոչը վկայում է այն մասին, որ պատգամավորները նրբազգաց են հասարակական կարծիքի հանդեպ, ասել է Վլադիմիր Պուտինը՝ ռուս-գերմանական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետդումայում քվեարկությունը, կարծում եմ, այսպես թե այնպես, կապված է, իհարկե, սրա հետ, քանի որ խորհրդարանի պատգամավորները, ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Ռուսաստանում, կողմնորոշվում են հասարակական կարծիքով, կողմնորոշվում են իրենց ընտրողների կարծիքով, եւ նրանք նրբազգաց են դրա հանդեպ»,- նշել է նախագահը։

Նրա խոսքով, շատ ակնհայտ է, որ Ռուսաստանում «մարդկանց ճնշող մեծամասնությունը կարեկցում է Դոնբասի բնակիչներին, աջակցում է նրանց եւ հուսով է, որ այնտեղ իրավիճակը արմատապես կփոխվի նրանց համար դեպի լավը»։

«Մենք կանենք, եւ ես կելնեմ նրանից, որ մենք պետք է ամեն ինչ անենք Դոնբասի խնդիրները լուծելու համար, բայց դա անենք այնպես, ինչպես դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցն ասաց, առաջին հերթին՝ ելնելով Մինսկի համաձայնագրերի կատարման մինչեւ վերջ չիրականացված հնարավորություններից»,- հավելել է Պուտինը։