«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը և փոխօգնությունը

16/10/2023

Ադրբեջան-Իսրայել միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբը դատապարտել է Իսրայելի դեմ իրականացված հարձակումը և իր աջակցությունը հայտնել Իսրայելին՝ նշելով, որ այս դժվարին ժամանակներում իրենք համերաշխ են Իսրայելի հետ։

Մատնանշվելով, թե ինչու են աջակցում միմյանց Իսրայելը և Ադրբեջանը՝ հիմնականում նշվում են հետևյալ կետերը։

2003-ին, երբ Իլհամ Ալիևը եկավ իշխանության, նա քայլեր ձեռնարկեց բարձր մակարդակի հասցնել հարաբերությունները  ոչ միայն Իսրայելի, այլ նաև Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի  հրեական համայնքների հետ։

Նշվում է նաև, որ մի քանի տարի առաջ Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության ընթացքում Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանը Թուրքիային առաջարկել էր հետևյալը՝ «Վարվել Ադրբեջանի պես և բարելավել հարաբերությունները  ԱՄՆ-ի և Իսրայելի հրեկան կառույցների հետ»։

Մասնավորապես նշվում է, որ Ադրեբջանը և Իսրայելը սերտ համագործակցում են հատկապես ռազմական ոլորտում և հիշատակվում է, որ մի քանի տարի առաջ Իսրայելի պաշտպանության նախարարը մեկ շաբաթ մնացել էր Ադրբեջանում և ռազմական համագործակցությունը բարելավելու համար անցկացրել բազմաթիվ հանդիպումներ։

Հիշատակվում է նաև, որ Ադրբեջանը 2006-ին  հիմնել էր պաշտպանական արդյունաբերության նախարարություն, բայց ի զորու էր եղել արտադրել միայն մի քանի տեսակի զենք։

https://www.ermenihaber.am/