«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն սպառնում Ռուսաստանին. Սպիտակ տուն

27/02/2022

ԱՄՆ իշխանհությունները համարում են, որ զսպման ուժերը հատուկ հերթապահության ռեժիմի բերելու մասին Պուտինի հրամանը մոտեցման մաս է, որը կայանում է «ագրեսիան արդարացնելու» համար երկրին ուղղված գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու մեջ, գրում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Reuters-ին:

ՆԱՏՕ-ն երբեք չի սպառնացել Ռուսաստանին, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաեւ, որ Սպիտակ տանը դիտարկում են էներգետիկայի ոլորտում պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ Սերգեյ Շոյգուի եւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ հրամայել էր մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել ռուսական բանակի զսպող ուժերը:

«Արեւմտյան երկրները ձեռնարկում են ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, ես նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավատեղյակ են, այլ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաեւ ագրեսիվ հայտարարություններ մեր երկրի հասցեին»,-հավելել է երկրի ղեկավարը: