«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչպես դիմել Ֆրանսիայի վիզա ստանալու համար․ դեսպանատունը մանրամասնում է

06/02/2021

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից Իրավաբան.net տեղեկանում է, թե ինչպե՞ս քաղաքացիները կարող են դիմել Ֆրանսիա մեկնելու համար վիզայի անհրաժեշտության ժամանակ։

Ֆրանսիա մուտքի արտոնագրի հայտադիմումի հիմնական քայլերն են․

Ձեզ անհրաժե՞շտ է մուտքի արտոնագիր

Մուտքի արտոնագրի օժանդակության շնորհիվ, Ֆրանս վիզան ձեր իրավիճակից կախված կորոշի արդյոք ձեզ անհրաժեշտ է մուտքի արտոնագիր և ինչ տեսակի: Այն նաև կհուշի ձեր դիմում-հայտին կցվող անհրաժեշտ պահանջվող փաստաթղթերը և կիրառվող սակագինը:

Լրացնել ձեր դիմում-հայտը առցնաց

Մուտքի արտոնագիր ունենալու անհրաժեշտության ճշգրտումից հետո, դուք կկարողանաք առցանց լրացնել ձեր հայտադիմումը՝ հարթակում: Ձեզնից կպահանջվի ստեղծել հաշիվ և Ֆրանս-վիզան ձեզ կուղեկցի ձեր դիմումի ամբողջ ընթացքում:

Գործը ներկայացնել Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն

Ձեր հայտադիմումն առցանց լրացնելուց հետո, կարող եք ներկայացնել այն Երևանում Ֆրանսիայի դեսպանատում: Ֆրանս-վիզան ձեզ տալիս է անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը իրազեկվելու համար՝ թե ում և ինչպես ներկայացնել ձեր դիմում- հայտը:

Հետևել մուտքի արտոնագրի ձեր դիմում-հայտին.

Գործի ներկայցումից հետո, կարող եք հետևել դիմում հայտի ընթացքին, կարող եք տեղեկանալ՝ երբ և ինչպես ետ վերցնել աձնագիրը և նախապատրաստել ձեր ժամանումը Ֆրանսիա:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևանում Ֆրանսիայի դեսպանություն գործը հանձնելիս խնդրում ենք ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերի բնօրինակները և A4 ձևաչափի պատճենները, ինչպես նաև OACI նորմին համապատասխան ինքնությունը հաստատող երկու լուսանկար: Կախված ձեր երկրից և տարվա ժամանակահատվածից կլինեն ժամկետներ հադիպումների հերթագրման, ինչպես նաև գործի ուսումնասիրման համար: Հայտատուներին խորհուրդ է տրվում մուտքի արտոնագրի դիմումի քայլերը պլանավորել իրենց մեկնման ամսաթվի հետ համեմատ՝ հաշվի առնելով ժամկետները: