«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են նավթի եւ գազի ոլորտում համագործակցությունը

09/12/2021

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին եւ SOCAR-ի գործադիր տնօրեն Ռովնագ Աբդուլլաեւը քննարկել են Կասպից ծովի տարածաշրջանում էներգետիկ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցության ամրապնդումը, փոխանցում է Mehr-ը։

Հանդիպման ընթացքում Օվջին ընդգծել է նավթի եւ գազի ոլորտում Թեհրանի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման կարեւորությունը։

Կողմերը քննարկել են նաեւ գազային համագործակցության զարգացումը, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ սվոպային գազի շուրջ եռակողմ համաձայնագրի իրականացումն ու գործարքի փուլերի նախապատրաստումը։