«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեդվեդևը Լեհաստանի ղեկավարությանն անվանել է պատենտավորված դեգեներատներ

01/07/2023

Հաշվի առնելով, որ այսօր Լեհաստանի ղեկավարությունում հավաքված են միայն պատենտավորված դեգեներատներ, Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու խնդրանքը սպառնում է միայն մեկին։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է տելեգրամյան իր ալիքում՝ մեկնաբանելով Լեհաստանում ամերիկյան միջուկային զենք տեղակայելու՝ լեհական իշխանությունների ցանկությունը։

Ըստ նրա՝ Լեհաստանում միջուկային զենքի հայտնվելուց հետո դրանք կկիրառվեն։

«Այդպիսի զենքը կիրառվելու է։ Ի վերջո, ի ուրախություն բոլոր խելագարների (նույնիսկ այն ըմբռնմամբ, որ վերջնական որոշումը կկայացնեն օվկիանոսից այն կողմի մարազմատիկները): Բայց դրա մեջ կա նաև դրական կողմ։ Բոլոր դյուդերը, մորավիեցկիները, կաչինսկիները և այլ չար ոգիներ կվերանան: Դե, մյուսներն էլ կվերանան, ավաղ…»,- գրել է Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում։

ՆԱՏՕ-ի Միջուկային փոխանակման (Nuclear sharing) ծրագիրը ենթադրում է, որ միջուկային մարտագլխիկները տրամադրվում են անդամ երկրներին, որոնք չունեն սեփական միջուկային զենք։ Ծրագիրը դաշինքի միջուկային զսպման քաղաքականության մի մասն է: 2019 թվականի նոյեմբերից փոխանակման շրջանակներում ԱՄՆ միջուկային զենքերը տեղակայվել են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի տարածքում։