«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գերմանական հաուբիցները շուտով Ուկրաինա կուղարկվեն

14/06/2022

Առաջիկայում կավարտվի գերմանական հաուբիցների հետ վարվելու ուկրաինացի զինվորականների ուսումնառությունը, ինչն այդ զենքն օգտագործելու ճանապարհ կբացի, հինգշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտնում է Reuters-ը։

«Շուտով կավարտվի Panzerhaubitze 2000-ի հետ կապված ուսուցումը, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել Ուկրաինայի մարտերում»,- ասել է Լամբրեխտը լրագրողներին՝ Արեւմտյան Գերմանիայի Ռայնբախ քաղաքի ռազմաբազա կատարած այցի ժամանակ:

Panzerhaubitze 2000-ը Բունդեսվերի սպառազինության ամենահզոր հրետանային զենքն է եւ կարող է խոցել թիրախները մինչեւ 40 կմ հեռավորությամբ:

Մայիսին Գերմանիան պարտավորվել է Կիեւին յոթ ինքնագնաց հաուբից մատակարարել՝ ի լրումն Նիդեռլանդների կողմից խոստացված հինգ հրետանային համակարգերի։ Բայց Բեռլինը նաեւ բախվել է Ուկրաինայի կողմից մեղադրանքների, որ ձգձգում է եւ շատ ժամանակ է պահանջում ծանր զենք մատակարարելու համար:

Լամբրեխտը չի մանրամասնել, թե հաուբիցները երբ են ուղարկվելու Ուկրաինա։

«Առաջին հաուբիցները (Ուկրաինա) կուղարկվեն, երբ պատրաստումն ավարտվի»,- ասել է նա՝ հավելելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հրապարակի ո՛չ ժամկետները, ո՛չ տրանսպորտային երթուղիները։։

Կիեւին անհրաժեշտ է 1000 հաուբից, 500 տանկ եւ 1000 անօդաչու թռչող սարք՝ ի թիվս այլ ծանր զինատեսակների, նախօրեին ասել է նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։