«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է ռուս դիվանագետների վտարման մասին

20/03/2021

Բուլղարիան անցանկալի անձ կհայտարարի մի խումբ ռուս դիվանագետների՝ լրտեսության գործի կապակցությամբ: Այս մասին նախապես հայտարարել է եվրոպական երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստանի հետ մենք ունենք լավ գործակցային հարաբերություններ մի շարք ուղղություններով, սակայն այս լրտեսական գործունեությունը պետք է դադարեցվի: Բուլղարիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր ազգային անվտանգությունը և եվրաատլանտյան պատկանելությունը՝ երաշխավորված գազի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ, բանակի արդիականացումով և եվրագոտու առաջիկա անդամակցությամբ»,- հայտարարել է Բուլղարիայի վարչապետը:

Նախօրեին Բուլղարիայի դատախազությունը հայտարարել էր Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվողներին բերման ենթարկելու մասին: