«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հումանիտար աջակցության շրջանակներում Հայաստան է ժամանել հերթական ինքնաթիռը

03/11/2020

Առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին՝ տեղեկացնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից.

«Հումանիտար աջակցության շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 3-ին Atlantis European Airways ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո (05։22) - Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության կողմից։ Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ»: