Արցախում այս պահին կապի խնդիր կա․ Սամվել Մարտիրոսյան
27/09/2020
Այս պահին Արցախում կապի հետ խնդիր կա՝ չեն գործում կանխավճարային համակարգը, հետվճարայինի շարժական համացանցը և SMS-ը։ Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են: «Ղարաբաղ Տելեկոմի» և արտադրող ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը կարգավորելու ուղղությամբ»,- գրել է Մարտիրոսյանը։