«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Միացե՛ք մեր առյուծ տղաներին. Քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մոր կոչը

17/10/2020

«Սիրելի՛ հայրենակիցներ, այս պահին մեր տղաները, մեր զինվորները կենաց-մահու կռիվ են տալիս մեր հայրենիքի սահմաններին: Եվ նրանք բոլորն աչքի են ընկնում իրենց հերոսություններով և սխրանքներով:

Այս պահին, այս ժամին ձեր կարիքը չափազանց շատ է զգացվում, ուստի կոչ եմ անում, որպեսզի միանաք մեր հերոս տղաներին և կերտեք մեր պատմության հերոսական ևս մեկ էջ:

Հույս ունեմ, որ այս պատերազմը, այս ճակատամարտը վերջինն է լինելու հայ ժողովրդի պատմության մեջ:

Միացե՛ք, միացե՛ք մեր առյուծ տղաներին, մեր հերոսներին: Տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյան-Սահակյանը, «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութում: