«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով

17/11/2021

Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, կանխել միջադեպերի կրկնությունը և խնդիրները լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,- ասել է Զախարովան չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է նաև, որ Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել կողմերին տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար։