«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկրաշարժի մասին կատակը ճակատագրական է եղել Աջարիայի պաշտոնյաներից մեկի համար

14/02/2022

Վրացական սոցցանցում երկրաշարժի մասին կատակներից մեկի պատճառով Բաթումի ​​սպորտի և երիտասարդության պետական կենտրոնի տնօրեն Թեմո Խասիան ազատման դիմում է ներկայացրել՝ գրում է apsny.ge-ն:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր հետևյալ «կատակը». «Մեկ ցնցում, և մենք կվերացնենք վթարային տների խնդիրը»:

Բաթումում, որտեղ վերջերս վթարային շենքի փլուզման պատճառով ողբերգություն էր տեղի ունեցել, անբարեխիղճ գրառումը բացասական մեկնաբանությունների բուռն ալիք է բարձրացրել:

Մի քանի ժամ անց Խասիան սոցցանցի իր էջում գրել է, որ լքում է պաշտոնը՝ հաջողություն մաղթելով մարզական կենտրոնի աշխատակիցներին։ Երկու գրառումն էլ ավելի ուշ հեռացվել են։